Շտեմարան

Պարբերությունները նշող թվերի դասավորություն ո՞ր տարբերակն է համապատասխանում տեքստի տրամաբանական և քերականորեն ճիշտ կառուցվածքին:
7-2
Միջատները շատ զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ. Բավական է հետևել տնային ճանճին, կողմնացույցով որոշել, թե որտեղ են հյուսիսն ու հարավը, և կտեսնեք, որ եթե քամի չկա, ոչինչ չի խանգարում ճանճին, նա միշտ նստում է որոշակի ուղղությամբ՝ կամ հյուսիս-հարավ, կամ արևելք արևմուտք: Թե ինչպես է ճանճը զգում մագնիսային դաշտը, և ինչու է բնությունը նրան այդպիսի հատկությամբ օժտել, առայժմ պարզ չէ: Ըստ երևույթին, նա ինչ-որ զգայուն օրգան ունի, որն ընդունակ է զգալու մագնիսական ուժագծերի ուղղությունը ոչ պակաս ճշգրտությամբ, քան կողմնացույցը, բայց գիտնականներն առայժմ այդ օրգանը չեն գտել: Եթե նրան դնեք ուժեղ մագնիսի բևեռների միջև, նախ կսկսի անհանգստանալ, ապա ճնշված կանշարժանա նշված ուղղություններից մեկում: Դուք կտեսնեք, թե ինչպես է նա գլուխը հարդարում: Իսկ, եթե մագնիսը զգուշորեն հեռացնենք, ապա ճանճը կսկսի մաքրվել՝ թաթը թաթին քսելով և թևերից ինչ-որ բան քերելով: Մի՞թե տարօրինակ չէ:
8-3
Հայաստանում հանդիպող օձերը շատ են, դրանց տեսակների թիվը հասնում է 21-ի, որոնցից թունավոր են իժերի ընտանիքին պատկանող չորս տեսակները՝ տափաստանային, Դարևսկու, փոքրասիական իժերը և անդրկովկասյան գյուրզան: Սրանց թույնը արագ ազդում է հյուսվածքների վրա՝ խտացնելով արյան մակարդելիությունը, քայքայելով արյան կարմիր գնդիկները: Մեզ մոտ հանդիպում են ևս երկու տեսակի, բայց կեղծ թունավոր օձեր, որոնք վտանգ են ներկայացնում մանր կենդանիների համար: Դրանց մողասենման և կատվանման օձերն են:

Գոյություն ունեն արտաքին որոշ նշաններ, որոնցով հնարավոր է տարբերել թունավոր օձին ոչ թունավորից: Պետք է ասել, որ ոչ մասնագետի համար դա այնքան էլ դյուրին չէ: Իժերի ընտանիքին պատկանող օձերի աչքերի բիբերը ճեղքվածքի են նման, գլխի վերնամասը ծածկված է անկանոն դասավորություն ունեցող թեփուկներով, գլուխն էլ եռանկյունաձև է, ակնհայտորեն առանձնացված իրանից: Մինչդեռ ոչ թունավորների գլխի թեփուկները մարմնի թեփուկներից մեծ են, և գլուխն ու մարմինը առավել հարթ անցումով են կապված են: Նույնը չի կարելի ասել անդրկովկասյան գյուրզայի մասին, որի գլուխը խիստ սահմանազատված է մարմնից, և նրա խայթողի դեպքերը մեծ մասամբ մահացու ելք են ունենում:

Մուրացան

«Գևորգ Մարզպետունի», հայ անվանի գրող Մուրացանի(Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) պատմավեպ։ Հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից է: Պատմավեպը գրվել և առաջին անգամ հրատարակվել է 1896թվականին, Թիֆլիսի «Արձագանք» ամսագրում: Առանձին գրքով այն լույս է տեսել 1912 թվականին։Հեղինակը վեպում պատկերում է Հայաստանը 10-րդ դարում՝ արքա Աշոտ Բ Երկաթին, իշխան Գևորգ Մարզպետունուն, հայ-արաբական պատերազմը, երկրի ներսում տիրող իրավիճակը, տարբեր իշխանների ու նախարարների քաղաքականությունը և այլն։ Վեպը հիմնված է իրական պատմական փաստերի վրա։Նախքան գիրքը գրելը Մուրացանը քրտնաջան ուսումնասիրել է վեպում ներկայացված ժամանակաշրջանին վերաբերող հիմնական պատմական աղբյուրները: Հեղինակի նպատակն էր վեպը հնարավորինս հիմնել իրական պատմական փաստերի վրա։ Միաժամանակ Մուրացանը ցանկանում էր ընթերցողին փոխանցել «իր մտքերը, բարոյականությունը, համոզմունքները և կարծիքը»: Արդյունքում Մուրացանին հաջողվում է ստեղծագործությունը դարձնել հայրենասիրական և հերոսական պատմական վեպ, որն իր մեջ ռոմանտիզմի մասնիկներ է պարունակում: Մուրացանը ցանկանում էր Գևորգ Մարզպետունու կերպարի միջոցով ժողովրդին փոխանցել իր սերը հայրենիքի նկատմամբ։ Շատ քննադատներ կարծում են, որ Գևորգ Մարզպետունու շուրթերով խոսում է ինքը՝ հեղինակը։Այս ստեղծագործությամբ Մուրացանը ցուցադրեց հայ ժողովրդի հայրենասիրական ծրագրերը։ Հեղինակը նշում է. Ամեն մի գործ ստեղծելու ժամանակ իմ աչքի առաջ ունեցել եմ հայ ժողովուրդը, նրա անցյալը, նրա պատմությունը, նրա տխուր ներկան: Լավ եմ գրել, թե վատ, նրա համար եմ գրել, նրան եմ կամեցել իմ մտքերն ու զգացմունքները հաղորդել… Թշնամու դեմ կռվելը, հայրենիքի ազատության համար մեռնելը սրբազան պարտք է, այդ պարտքից ոչ ոք չպիտի փախչի: Հարկավոր է միայն անկեղծությամբ սիրել հայրենիքը, անձնվիրաբար գործել և վտանգներն արհամարհել:

Սևանա լճի գլխին սև ամպեր են կուտակվել

0b08f60932Անցյալ դարի կեսերին լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքները դեռևս չբուժած` Սևանն այսօր կանգնած է հերթական ծանր փորձության առաջ․ ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը», որի էկոլոգիական վտանգավոր հետևանքներն ուղղակի անկանխատեսելի ու անկառավարելի են։ Читать далее

Ալկեններ

Ալկեններ են  կոչվում այն  չհագեցած  ածխաջրածինները,  որոնց  բաղադրության  մեջ  կա  1  կրկնակի կապ:

Ընդհանուր  բանաձևը- CnH2n   n>2

Ալկեններին  բնորոշ է  շղթայի  ճյուղավորման,  երկրաչափական  կամ  տարածական,  ցիս-տրանս  իզոմերիա:

Հոմոլոգիական  շարքը.

—Էթէն C2H4

— Պրոպեն C3H6

— Բութեն C4H8

—Պենտեն C5H10

—Հեքսեն C6H12

—Հեպտեն C7H14

—Օկտեն C8H16

—Նոնեն C9H18

—Դեկեն C10H20

Ալկենների  քիմիական  հատկությունները

Ալկեններին  բնորոշ է  միացման  ռեակցիաները (ջրի  միացումը  կոչվում է  հիդրատացման,  ջրածնի  միացումը  հիդրման,  հալոգենների միացման  (F2, CL2 Br2 I2),  հալոգենաջրածինների  ռեակցիաները):
Ալկեններին  բնորոշ է նաև օքսիդացման (էպօքսիդացում,  թթվածնի  միացում,  հիդրօքսիլացում) ռեակցիաները:  Օքսիդացման  ռեակցիաներ են  նաև  այրման  ռեակցիաները:

Ալկենների  ստացումը
Ալկենները  ի տարբերություն  ալկանների  բնության մեջ  չեն հանդիպում: Պատճառը  կապի  առկայությունն է:

  • Լաբորատորիաներում  էթիլեն (էթեն)  ստանում են  էթիլսպիրտի  և  խիտ  ծծմբական  թթվի  խառնուրդը  տաքացնելիս:
  • Արդյունաբերության մեջ  էթիլեն ստանում են նավթի  կրեկինգից:
  • Ալկանների  կատալիտիկ  ջրածնազերծումից: